Ռուսական «Նովի Ռեգիոն» կայքը իր այցելուների շրջանում անցկացրել է քվեարկություն` տալով հետեւյալ հարցը. «Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, որու՞մ է հնարավոր ժողովրդական ապստամբություն»: Հարցվածների 52,57 տոկոսը գտնում են, որ ամենից մոտ է այդ եզրին Ռուսաստանը եւ համոզված են, որ հաջորդ հեղաշրջումը կլինի այդ երկրում: Հաջորդը ռիսկի խմբում Ուկրաինան է` 16,58 տոկոսով: Երրորդ հորիզոնականում հանգրվանել է Մոլդովան` 8,17 տոկոսով, չորրորդում Վրաստանն է` 5,36 տոկոսով: Լավագույն հնգյակը եզրափակում է Բելառուսը` 4,7 տոկոսով: Այնուհետեւ գալիս են Ղրղզստանը (3,38 տոկոս), Ուզբեկստանը եւ Տաջիկստանը (2-ական տոկոսներ), Ղազախստանը (1,19 տոկոս), Էստոնիան (0,93 տոկոս), Ադրբեջանը (0,82 տոկոս), Թուրքմենստանը (0,74 տոկոս): Հայաստանը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը` իրենից հետ թողնելով միայն Լատվիային եւ Լիտվային: Դեռեւս չճշտված տվյալներով, Հայաստանից քվեարկել է միայն ՀՀԿ խմբակցությունը:
ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ