Ալժիրի ֆուտբոլի առաջնության «Կաբիլիա»- «Ալժիր» հանդիպման ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել: Տանտերերնի կամերունցի լեգեոներ Ալբերտ Էբոսսեն մահացել է խաղադաշտ նետված քարից:
Նա 24 տարեկան էր: Իր թիմի կազմում նա անցկացրել էր 33 հանդիպում և դարձել 19 գոլի հեղինակ: Նաև նրա օգտին Կամերունի հավաքականի կազմում անցկացրած վեց խաղերն են: Նախորդ մրցաշրջանում նա Ալժիրի առաջնության լավագույն ռմբարկուն էր: