ՀԱՐՑ. 2 տարի առաջ Ճամբարակի մի խումբ երկրապահներով փաստաթղթեր ենք ներկայացրել ՊՆ-ին` պատերազմի մասնակցի վկայական ստանալու համար, բայց մինչեւ հիմա պատասխան չկա: Դիմեցինք ՊՆ սոցիալական ապահովության վարչություն, եւ մեզ պատասխանեցին, որ պետք է նիստ լինի: Ե՞րբ է լինելու նիստը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկայում ՀՀ ՊՆ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տվող հանձնաժողովի կողմից քննարկվում եւ ՀՀ սահմանների մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում զորամասերի կազմով մարտական գործողությունների մասնակցած զինծառայողներին` համապատասխան հրամանների քաղվածների առկայության դեպքում (մարտական գործողությունների շրջան գործուղվելու վերաբերյալ), ինչպես նաեւ եռամսյա վարժահավաքների մասնակիցներին: Վ. Շուշանյանը ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցել է կամավորական ջոկատի կազմով` 1990-1992թթ. ընթացքում (հիմք` ԵԿՄ նախագահի կողմից 06.04.2010թ. տրված մարտական ուղի), իսկ այդպիսի գործերն ուսումնասիրվում են տեղերում` համապատասխան տարածքի զինկոմիսարիատի ներկայացուցիչների եւ ջոկատների հրամանատարների մասնակցությամբ: Փաստաթղթում նշված է նաեւ, որ Վ. Շուշանյանը 1994թ. հոկտեմբերին մասնակցել է մարտական հերթապահությանը, սակայն նշված ժամանակահատվածը ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշմամբ չի համարվում մարտական գործողությունների ժամանակահատված (ըստ նշված որոշման` մարտական գործողությունների ավարտ է համարվում 01.05.1994թ.):
Վ. Շուշանյանին ՀՀ սահմանների մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցը կքննարկվի վերը նշված հանձնաժողովի կողմից, երբ տեղում կուսումնասիրվեն Կրասնոսելսկի տարածքի կամավորական ջոկատներով մասնակիցների գործերը:
եւ տեղեկատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն ինչ հստակ է թվում, բայց խնդիրը, փաստացի, ձգձգվում է: Հարկ է, թերեւս, հնարավորինս արագ որոշակիություն մտցնել` դրանով իսկ լուծելով մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցը: