ԲՀԿ-ի խորհուրդը Ժառանգությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Եթե որոշ կուսակցություններում, որոնք առիթ բաց չեն թողնում գոռգոռալու ներկուսակցական ժողովրդավարության մասին, վավեր է համարվում բացառապես կուսակցության նախագահի խոսքն ու ստորագրությունը, ապա ես նրանց խորհուրդ կտամ ձեռնպահ մնալ տարբեր ամբիոններից ներկուսակցական ժողովրդավարության մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելուց”,- ասել է “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքելով ,Ժառանգությանե փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանի հայտարարությանը, թե “եթե ընտրությունների վերահսկման միասնական շտաբի գործառույթների փաստաթուղթը չստորագրեն 4 քաղաքական ուժերի առաջին դեմքերը, ապա իրենք գուցե դուրս գան այդ միավորումից”: “Մենք կարգապահ կուսակցություն ենք, եւ եթե Վարդան Օսկանյանը ստորագրել է համաձայնագրի տակ, նշանակում է` միանշանակ ուներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունը: Իսկ եթե այս ամենը տվյալ կուսակցության համար պատրվակ է ձեռքբերված պայմանավորվածություններից խուսափելու համար, ապա խորհուրդ կտամ անհասկանալի կեցվածք չընդունել եւ անհասկանալի պատճառաբանություններ չբերել: Բոլորի համար պարզ ու հասկանալի է նման պահվածքի իրական մոտիվացիան, ինչպես նաեւ` գաղտնիք չէ որտեղից են իջեցվում ԲՀԿ դեմ ելույթներ ունենալու պետպատվերները”,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս