Կույս. նախընտրեք սեփական ուղին կերտել. աստղագուշակ օգոստոսի 25-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Զգույշ եղեք, օրվա ընթացքում հնարավոր են տհաճ միջադեպեր։ Դուք կապահովագրեք ձեզ, եթե զերծ մնաք փորձարարություններից և ռիսկի չգնաք։ Օրը հարմար չէ երկար ուղևորությունների և սպորտով զբաղվելու համար։ Աշխատեք խուսափել այն մարդկանց հետ հանդիպումներից, ովքեր ձեր նկատմամբ այնքան էլ բարեհաճ չեն։

Այսօր դուք հակված եք մեծ ծախսերի և չեք մտածում հետևանքների մասին։ Երեկոյան, սակայն, հնարավոր են դրամական մուտքեր։

Ցուլ.  Օրն իր հետ խնդիրներ չի բերի, եթե դուք չստեղծեք դրանք ձեզ համար։ Շատ ցուլեր սադրում են կոնֆլիկտներ, կարծես հատուկ նյարդայնացնում են մտերիմներին չմտածված դիտողություններով և անպատեհ արարքներով։

Աշխարհիկ միջոցառումներին մասնակցելն այնքան էլ ցանկալի չէ։ Եթե անգամ գնաք որևէ տեղ, աշխատեք ձեր նկատմամբ ավելորդ ուշադրություն չգրավել։ Պետք չի վառ գույներով իրեր և հագուստներ գնել, դուք արագ կհիասթափվեք դրանցից։

Երկվորյակներ. Օրվա զգացմունքային ֆոնն անկայուն է, այդ պատճառով ցանկացած մանրուք թվում է նշանակալի և կարևոր, հատկապես օրվա առաջին կեսին։ Չեն բացառվում հաճելի հանդիպումներն ու ծանոթությունները, որոնք ձեզ կդրդեն հետաքրքիր մտքերի։

Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի։ Դուք լավ ժամանակ եք անցկացնում՝ մոռանալով խնդիրների և դրանց լուծման մասին։ Բարեբախտաբար, աստղերը չեն պատրաստվում պատժել ձեզ դրա համար, շատ բան իսկապես կարելի է թողնել հետոյի համար։

Խեցգետին. Թվում է՝ ամեն ինչ կարող եք, բայց գործնականում այդպես չէ։ Դուք գերագնահատում եք ձեր կարողություններն ու անձնական հմայքը, ինչն իհարկե կա, բայց անսահման չէ։ Բոլորին չէ, որ դուք դուր եք գալիս, դա պետք է հաշվի առնել նաև գործնական բանակցությունների ժամանակ և անձնական բնույթի հարցեր քննարկելիս։

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, չեն բացառվում դրանց հետ կապված լուրջ ծախսերը։ Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, եթե դուք պրոֆիլակտիկ միջոցառումներ չիրականացնեք։ Խրոնիկ հիվանդության սրման դեպքում մի հետաձգեք և դիմեք բժշկի։

Առյուծ. Օրն ընդհանուր առմամբ անհաջող է, բայց ձեր ուժերի ներածին չափով կկարողանաք այն դարձնել ավելի լավը։ Համառությունը կօգնի լուծել վաղեմի խնդիրները։ Կարևոր է ցուցաբերել զգուշություն, հատկապես մեքենայի ղեկին եղած ժամանակ։

Մտերիմների և ընկերների աջակցությունը ստանալու փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն, չնայած որ այն մարդը, ում կարծիքը ձեզ համար կարևոր է, ձեր կողմից կլինի։ Կարելի է փոքրիկ գնումներ կատարել, հատկապես տան ինտերիերի և զարդարանքի հետ կապված։

Կույս. Չմտածված արարքները, որոնք սովորականից շատ եք թույլ տալիս, կարող են ունենալ անսպասելի և տհաճ հետևանքներ։ Փորձառու մարդկանց խորհուրդներին ականջալուր մի եղեք, ուրիշների սխալների վրա մի սովորեք, նախընտրեք սեփական ուղին կերտել։ Հենց այն ձեզ կհասցնի հաջողության։

Այսօր կարևոր է ճկունություն ցուցաբերել։ Դուք հակված եք մտերմանալ նրանց հետ, ովքեր արժանի չեն սովորական վստահության։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները։ Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրությունների համար, դրանք բացի հիասթափությունից ուրիշ ոչինչ չեն խոստանում։

Կշեռք. Հարմար օր է լուրջ գործեր ձեռնարկելու համար։ Դուք կառուցողական եք տրամադրված, պատասխանատու եք և վճռական։ Հնարավորություն կա լեզու գտնելու այն մարդկանց հետ, ովքեր նախկինում չէին վստահում ձեզ և համարում էին թեթևամիտ։ Գործնական ոլորտում կայացրած որոշումներն ու փորձարարությունները հաջողությամբ են պսակվում, բայց ցանկալի արդյունքի կհասնեք միայն ազդեցիկ մարդկանց ցուցաբերած աջակցությունից հետո։

Գերազանց օր է ռոմանտիկ ուղևորության համար։ Դուք հմայիչ և կենսուրախ եք, հեշտ եք ծանոթություններ հաստատում և սիրահետում։

Կարիճ.  Ծայրահեղ զգուշավոր եղեք բարդ գործիքների հետ աշխատելիս, անփութությունը կարող է վնասել։ Ցանկալի է հրաժարվել երկարատև ուղևորություններից, ինչպես նաև ուշ ժամին զբոսանքներից։

Ցանկալի չէ հարաբերություններ պարզել մտերիմների հետ, բարդ խնդիրներ քննարկել կամ մեծ ծրագրեր կազմել։ Առօրեական գործերում հաջողությունը խիստ հավանական է, հնարավոր են ֆինանսական մուտքեր։ Կարելի է կենցաղային տեխնիկա գնել, իսկ այ հագուստի վրա փող ծախսել խորհուրդ չի տրվում։

Աղեղնավոր.  Ինչքան էլ որ մեծ լինի ծառայողական սիրավեպ սկսելու հավանականությունը, հիշեք՝ այսօր գործնական և անձնական հարաբերությունները խառնելը հաջողությամբ չի պսակվի։ Պետք չի օգտագործել անձնական հմայքը մասնագիտական խնդիրներ լուծելու համար․ դա ձեզ վրա կարող է թանկ նստել։

Այսօր կնքված գործարքներն ավելի փոքր եկամուտներ կբերեն, քան դուք սպասում եք։ Ցանկալի չէ մասշտաբային գործեր ձեռնարկել և մեծ գնումներ կատարել։

Այծեղջյուր.  Ուշադրություն դարձրեք այն գաղափարների վրա, որոնք առաջանում են շրջապատի մոտ, դրանցից որոշները դուք կարող եք կյանքի կոչել։ Ձեր սեփական ծրագրերը, ցավոք սրտի, այնքան էլ արժանի չեն իրագործման։ Ձեզնից մեծ ժամանակ է խլում կենցաղային հարցերի լուծումը։ Այս նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն տան գործերով զբաղվել նաև աշխատանքի ժամանակ։

Օրվա երկրորդ կեսի զգացմունքային ֆոնն անկայուն է, ընթացիկ իրողությունների գնահատումը դժվար կլինի։ Պետք չէ հապշտապ եզրակացություններ անել, սպասեք, որ իրադրությունը հստակվի, իսկ դա տեղի կունենա մի քանի օրից։

Ջրհոս. Օրը վատ չի սկսվում, բայց բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա ժամ առ ժամ։ Անսպասելիորեն խնդիրներ են առաջանում, որոնք զարմացնում են ձեզ իրենց լրջությամբ։ Դուք թերագնահատում եք ձեր և մտերիմների միջև ծագած տարաձայնություններն ու վեճերը, որոնց պատճառներն իրականում ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։

Այսօր ցանկալի չէ մեծ գնումներ կատարել կամ այնպիսի գործեր սկսել, որոնք պահանջում են մեծ ներդրումներ։

Ձկներ.  Համբերատար եղեք, առանց դրա այսօր հաջողության չեք հասնի։ Ձեր կարծիքը ձեզ պահեք, քանի որ հակառակ դեպքում մեծ է դիմացիններին վիրավորելու վտանգը։ Մանրուքներից կարող են ծագել տարաձայնություններ, արդյունքում դուք չեք էլ հիշի, թե ինչպես ճանճից փիղ սարքեցիք։

Այսօր խուսափեք ուղևորություններից, ձեր անուշադրության պատճառով կարող եք տհաճ իրավիճակում հայտնվել։ Երեկոյան կարող են ծագել խնդիրներ մարսողության հետ, այդ պատճառով զերծ մնացեք էկզոտիկ ուտեստներ համտեսելուց։




Լրահոս