
Վրացի զինվորականներին ուսուցման նպատակով` ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Վրաստան է ուղարկել 28 զրահամեքենա: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկության համաձայն` Փոթիի նավահանգստից այդ զրահամեքենաները երկաթուղային ճանապարհով կհասցվեն Թբիլիսիի մոտակայքում գտնվող Կրցանիսի ուսումնական բազա,-գրում է
ВЗГЛЯД թերթը : Ականազերծման ամրացված պաշտպանությամբ զրահամեքենաներն ԱՄՆ-ն օգտագործել է իրաքյան երկրորդ պատերազմից ի վեր, իսկ այժմ դրանք կօգտագործվեն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կազմում վրացի զինծառայողների նախապատրաստման համար: