“Հայոց համազգային շարժում” կուսակցությունը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:”Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի հասցեին հերթական ստահոդ հայտարարությունն է տարածել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:Արդ`”Ազատություն” ռադիոկայանի` 09.04.2012թ. թողարկման ժամանակ Շարմազանովը նենգափոխել էր ՀՀՇ վարչության Արամ Մանուկյանի խոսքերը` նրա անունից հայտարարելով, թե իբր ՀՀ-ում “եթերային ազատություն է”: Մեջբերում ենք. “Ժողովրդավարական ազատությունները, որոնք որ այսօր կան` այդ երկու համաներումը, ժողովրդավարական ազատությունները, այդ եթերի ազատությունը, երբ որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` “ես նմանատիպ եթերային ազատություն չեմ տեսել վերջին 12 տարում”։ Սա իրենք են ասում` ես չեմ ասում”,- 09.04.2012թ. ասել է Շարմազանովը:Հաջորդ օրը, երբ Արամ Մանուկյանն ասուլիսի ժամանակ հերքեց Շարմազանովի հայտարարությունները, վերջինս շտապեց հաղորդագրություն տարածել` հերքելով ինքն իրեն: Շարմազանովը 10.04.2012թ. հաղորդագրության մեջ մեջբերել ՀՀՇ վարչության նախագահի` “Արմնյուզ” հեռուստաընկերության` մարտի 22-ի եթերում հայտարարությունները. “Այսպիսի ուղիղ եթեր ես ,Արմենիաե-ով ունեցել եմ 12 տարի առաջ. սա ինձ համար լավ առիթ է”:Արամ Մանուկյանի` հեգնանքով ասված խոսքերը Շարմազանովն ընդունել է որպես գովեստ: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին: Թող այսքանից հետո ընթերցողը որոշի` Շարմազանովը սուտասան է, թե ոչ: Շնորհակալություն հայտնում ՀՀԿ խոսնակին ՀՀՇ վարչության նախագահի հեռուստահարցազրույցը կայքերում տարածելու եւ այդպես նրա քարոզչությամբ զբաղվելու համար: ՀՀՇ լրատվական ծառայությունե:
Թող ժողովուրդը որոշի` Շարմազանովը սուտասա՞ն է, թե՞ ոչ. ՀՀՇ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ