168 ժամ. Սուրեն Զոլյանն անդամագրվել է “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցությա՞նը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի տեղեկություններով, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդամագրվել է “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցությանը: Երեկ ԲՀԿ-ից թերթին չի հաջողվել պարզել` արդյո՞ք այս լուրը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ վերջին օրերին հրապարակային լուրջ բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Ս. Զոլյանի միջև: Պատճառը Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս. Զոլյանին` իր բացակայությունների համար, ինչին ի պատասխան` Ս. Զոլյանն իր հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին: 




Լրահոս