Ինչպես երևում է` Հանրապետական կուսակցության երիտասարդ անդամներր շարունակում են փողով ակտիվիստների հավաքագրել, ովքեր գումարով կարող են ՀՀԿ-ի համար քվեարկողներ բերել: Այժմ էլ ահա, երիտհանրապետականները ֆեյսբուքյան արշավ են սկսել` նամակներ գրելով պատահական մարդկանց, որբ սկսվում է “”Իսկ դուք արդեն որոշե՞լ եք ում եք ընտրելու”” նախադասությամբ: Եթե նամակ ստացողը նշում է, թե կողմնորոշված է, ապա արդեն գնում է ՀՀԿ-ին ընտրելու հորդորն ու ապա նաև հիշատակում այն մասին, որ ցանկության դեպքում նամակի հասցեատերը կարող է նաև գումար աշխատել: Այդ նպատակով երիտհանրապետականները նախ ճշտում են, թե քանի հոգի կա ընտրացուցակում նամակի հասցեատիրոջ ընտանիքից, ապա հավելում են, թե շատ բան անել պետք չէ` ընդամենը անհրաժեշտ է անձնագրի պատճենը, որը հասցեատերը պետք է տանի այնտեղ, որտեղ կասի նամակի հեղինակը: Բացի դա, եթե խոսք է գնում նաև ԲՀԿ-ի մասին, նամակի հեղինակները չեն մոռանում հայտարարել, թե պետք չէ հավատալ ԲՀԿ-ի խոստումներին, որ նրանք, ի տարբերություն ՀՀԿ-ի, ով մարդկանց «օգնում է» մինչև ընտրությունները, խոստանում են վարձահատույց լինել ընտրություններից հետո, իսկ հետո “”հաստատ քցելու են””: “”Ի դեպ, երեկ նման նամակ է ստացել նաև “”ՉԻ””-ի լրագրողը, ով մի քիչ զրուցել է նամակի հեղինակի հետ, սակայն վերջինս զրույցի կեսից իր համար պարզելով, որ նամակ է ուղարկել լրագրողի, ով այդ մասին արդեն տեղեկություն էր գրել իր պատին` խնդրել է պատից ջնջել իր նամակի մասին գրառումները` չմոռանալով նշել, որ հակառակ պարագայում ինքը կապաակտիվացնի Ֆեյսբուքի իր էջը, որպեսզի նամակսւգրությունը կորչի: Երիտհանրապետականը որոշ ժամանակ անց իրոք ապաակտիվացրել է իր էջը, սակայն լըագրողը մինչ այդ հասցրել էր ողջ նամակագրությունը սքրինշոթ անել` տեսապատճենել: Ի դեպ, ուշագրավ է, որ նամակի հեղինակ ներկայացած ոմն Տաթև Սարգսյանի ընկերների ցանկում էին Տարոն Մարգարյանը, Արտակ Զաքարյանը, ՀՀԿ-ի բազմաթիվ տարածքային կառույցների էջերը, իսկ լուսանկարի փոխարեն էլ ՀՀԿ-ի զինանշանն էր: Հավելենք նաև, որ այս անգամ էլ ՀՀԿ-ականները 50 հագար դրամ են առաջարկում ձայն բերելու դիմաց, ճիշտ այնպես, ինչպես նախորդ դեպքում էր բացահայտել “”ՉԻ””-ի լրագրողը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ քաղաքի տարբեր հատվածներում փակցվեցին փոքրիկ թռուցիկներ, որտեղ գրված էր, որ ՀՀԿ-ն վարձատրությամբ աշխատանքի է հրավիրում ակտիվիստների: “”ՉԻ””-ի լրագրողը գանգահարել էր թռուցիկում նշված հեռախոսահամարով և ներկայանալով որպես ուսանող` պարզել էր, որ ձայն բերելու դիմաց ՀՀԿ-ն առաջարկում է 50 հազար դրամ և բոնուս””,- գրում է թերթը:
Չորրորդ ինքնիշխանություն. ՀՀԿ երիտասարդները սկսել են քվեարկողներ հավաքագրել Ֆեյսբուքով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ