Աբխազիայի նոր նախագահն ընտվել է առաջին իսկ փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբխազիայի նախագահական ընտրություններում առաջին փուլում հաղթել է ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան: Այս մասին հայտնել է հանրապետության ԿԸՀ-ն՝ քվեաթերթիկների 100% մշակման արդյունքներով:

Խաջիմբան ստացել է ընտրողների ձայների 50,57%-ը. նրա օգտին ձայն են տվել 50 494 մարդ: Նրա գլխավոր մրցակից Ասլան Բժանիյի օգտին քվերարկել է 35 860 մարդ (35, 91%-ը): Երրորդ տեղում է Միրաբ Քիշմարիան, որը ստացել է 6389 ձայն (6,4%):
Խաջիմբայի նախընտրական շտաբը իր թեկնածուի հաղթանակի մասին հայտնել է քվերակության ավարտից երկու ժամ անց:

Խաջիմբայի մրցակիցները չեն վիճարկում նրա հաղթանակը:

Նախկինում Խաջիմբան երեք անգամ մասնակցել էր հանրապետության ղեկավարի ընտրություններին, սակայն հաջողության չէր հասել: Տարբեր տարիներին նա գլխավորել է կառավարությունը և զբաղեցրել Աբխազիայի փոխնախագահի պաշտոնը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս