Ապրիլի 11-ին, ժամը 21։00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Լիդեր սուպերմարկետի դիմաց, իրար են բախվել Աուդի մակնիշի 06 ՕՍ 111 համարանիշի, ՎԱԶ 2106 մակնիշի 42 ԼՍ 201 և կրկին ՎԱԶ 2106 մակնիշի 27 ՕԼ 508 համարանիշի ավտոմեքենաները ։ Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վթարի վայրից Մարտունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 հոգի։ Վթարի ենթարկված քաղաքացիներն են՝ Գավառի բնակչուհի՝ 25-ամյա Տաթևիկ Եղիազարյանը, Մարտունի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Քերիմյանը և նրա համաքաղաքցի՝ 40-ամյա Կառլեն Ղազարյանը։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Արթուր Ավագյանը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ։ Վթարի հիմնական պատճառը ճանապարհի անբարեկարգ վիճակն էր, քանի որ պատկան մարմինները ճանապարհի եզրաքարերը քանդելուց հետո վերանորոգման աշխատանքներ չեն կատարել, ինչն էլ հերթական վթարի պատճառ է դարձել։ Նշենք նաև, որ վթարից անցել է ավելի քան մեկ ժամ, սակայն դեպքի վայր չեն բարեհաճել ներկայանալ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում (ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ