Ամերիկացի լրագրողի գլուխը կտրողը ռեփեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները պարզել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկած բրիտանացու անձը, նշվում է The Times թերթի կայքում: Նոր կասկածյալը 23-ամյա Աբդել-Մաջիդ Աբդել Բարին է:

Մոտ մեկ տարի առաջ նա լքել էր Լոնդոնի արևմուտքում գտնվող 1 մլն ֆունտ արժողությամբ ընտանեկան տունը: Վերջերս կասկածյալը Twitter-ում հրապարակել էր լուսանկար՝ կտրած գլուխը ձեռքին: Արևմտկան լրատվամիջոցները հայտնում են, որ Աբդել-Մաջիդ Բարին հայտնի է որպես ռեփ կատարող:

Մինչ այդ «Իսլամական պետության» գրոհայինները հրապարակել էին տեսագրություն, որում նրանցից մեկը կտրում է լրագրողի գլուխը: Ծայրահեղականները հայտարարել էին, որ դա վրեժ էր Վաշինգտոնի դեմ՝ Իրաքի վրա հարձակումների համար: Լոնդոնում հայտարարել էին, որ ահաբեկիչը կարող է բրիտանացի լինել:




Լրահոս