Օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 75 տրանսպորտային միջոց. 9 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 65-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում: