Գյումրիում անցկացվեց Ո՛չ ադրբեջանական ֆիլմերին ակցիա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում երեկ կայացել է “Ո՛չ ադրբեջանական ֆիլմերի փառատոնին” կարգախոսը կրող բողոքի ակցիա՝ ընդդեմ ՝ ապրիլի 12-ին Գյումրիի “Ասպարեզ” ակումբում կայանալիք և “Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն”-ի նախաձեռնությամբ կազմակերպված ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը։ Բողոքի ակցիայի նախաձեռնողը Գյումրիի թիվ 34 մեծամասնական ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, Գյումրիի “Շիրակ” ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն է։ Նախաձեռնությանը միացել էին նաև Գյումրիի քաղաքային իշխանությունները, մի շարք դպրոցներ, հասարակական կազմակերպություններ, ազատամարտիկներ և անհատ քաղաքացիներ։ Ակցիայի ընթացքում ելույթով հանդես եկածները իրենց անհանդուրժողականությունն էին հայտնում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության գաղափարին։ Ելույթ ունենալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր վրդովմունքն արտահայտեց այդ նախաձեռնության հեղինակների նկատմամբ: “Ես չեմ հավատում, որ նրանք սերված են հայ ազգից: Եթե խորն ուսումնասիրենք, նրանց երակներում հոսում է թշնամու արյունը: Այդպիսի մարդիկ տեղ չպետք է ունենան Գյումրիում”,-նշեց քաղաքապետը:Ակցիայի արդյունքում որոշվեց ապրիլի 12-ին` ժամը 11:00-ից, կազմակերպել բողոքի պիկետ Գյումրու “Ասպարեզ” ակումբի մուտքի մոտ և արգելել փառատոնի մասնակիցների մուտքն ակումբ: Գործողությունները կկանոնակարգի հատուկ շտաբը:  Նշենք, որ ադրբեջանական ֆիլմերի անցկացման գաղափարը մեծ քննարկում էր առաջացրել ինչպես Գյումրիում այնպես էլ Երևանում։ Այն առավել ակտիվ քննարկման առարկա էր դարձել հատկապես սոցիալական ցանցերում։




Լրահոս