Ռուսաստանը նոր հումանիտար օգնություն կհասցնի Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ևս մեկ հումանիտար շարասյուն կուղարկի Ուկրաինա: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, այդ մասին պայմանավորվածություն պետք է ձեռք բերվի ընթացիկ շաբաթվա ընթացքում: Նա նշել է, որ ռուսական կողմի կարծիքով, հումանիտար բեռը պետք է ուղարկվի հնարավորինս շուտ:

Լավրովը նշել է, որ այս մասին տեղեկացվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ շարասյան մեքենաներով տեղափոխվում է միայն հումանիտար օգնություն, և որ այդ օգնությունը ուկրաինական կողմին հանձնելով՝ մեքենաները բարեհաջող վերադարձել են ՌԴ տարածք, տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս