Տեսագությունը, որի վրա պատկերված է ծայրահեղական իսլամիստների հաշվեհարդարը ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի նկատմամբ, կարող է բեմականացում լինել:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, նման վարկած է առաջ քաշել բրիտանական Times-ը: Քրեագետները, որոնց հղում է տալիս պարբերականը, պնդում են, որ Ֆոուլիի վերաբերյալ տեսանյութը պատրաստված է մի քանի դուբլերի արդյունքում: Բացի այդ, տեսախցիկը չի պատկերել արյուն, չնայած որ մարդասպանը մի քանի անգամ դանակը տանում, բերում է զոհի կոկորդի վրայով:
Ընդ որում, մասնագետները չեն կասկածում, որ Ֆոուլին, այնուամենայնիվ, սպանվել է, ուղղակի դա տեղի է ունեցել կադրից դուրս: