American Airlines ավիաընկերության ինքնաթիռում դրված ռումբի մասին հաքերների կողմից Twitter-ում հրապարակված հայտարարությունը ստիպել է Հետաքննությունների դաշնայի բյուրոյի աշխատակիցներին հարկադիր վայրէջքի հրահանգ տալ:
172 ուղևորներով Դալլլասից Սան-Դիեգո ուղևորվող Boeing 757-ի օդաչուին հրահանգվել է Ֆինիքս քաղաքում անհապաղ վայրէջք կատարել:
Ռումբի մասին հաղորդագրություն է ստացվել Sony Online Entertainment ընկերության նախագահ Ջոն Սմեդլիի անձնական կայքից, որը մինչ այդ կոտրված է եղել հաքերների կողմից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները զննել են ինքնաթիռը, որից նախապես հեռացվել են ուղևորները: Ռումբի առկայության մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: