ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Տիգրան Մեծի պողոտայում
Բնության եւ կանաչ տարածքների պահպանման համար բազմազան եղանակներ գոյություն ունեն: Սակայն այս դեպքում բավականին կոպիտ ու վիրավորական տարբերակ է ընտրվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կանաչ զանգվածի պահպանմամբ շահագրգռված քաղաքացին երկար ժամանակ բացատրական աշխատանք է կատարել, բայց տեսնելով, որ խոտը տրորվում է ու պոկվում, անցել է ծայրահեղ քայլերի: Հետաքրքիր է, թե ինչ արդյունք է տվել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞ր դեպքերում կարող է քաղաքացիական ծառայության խորհուրդը ծառայողական քննություն անցկացնել:
Սլավա Մինասյան (34 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացվում է`
ա) եթե քաղաքացիական ծառայողը ծառայողական քննություն անցկացնելու մաuին համապատաuխան գրավոր պահանջ է ներկայացրել Խորհրդին.
բ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում արդեն կիրառվել է «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը եւ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար.
գ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար,
դ) եթե քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) դիմել է oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելու հիմքով քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է, թե որ դեպքերում կարելի է քննություն անցկացնել։ Եվ պետք չէ մոռանալ, որ մեր օրերում աշխատանքի անցնելը բավականին բարդ եւ նույնիսկ անհնար երեւույթ է դարձել։ Ուստի նախընտրելի է, որ յուրաքանչյուր աշխատող դրսեւորի բարեխղճություն՝ իր աշխատանքը չկորցնելու համար։
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե հյութերի դրոշմավորման համար ձեռքբերված դրոշմապիտակները կորցրել եմ, այս դեպքում ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ:
Գրիգոր Հայրապետյան (42 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հայրապետյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հոդված 9.6-ի 5-րդ կետի համաձայն` չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը նշված հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, նշված հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը եւ տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ քաղաքացին կորցրել է դրոշմապիտակները, նրանից սահմանված չափով գումարները, միեւնույն է՝ գանձվելու են: Հետեւաբար` հարկ է չափազանց զգույշ լինել նման դեպքերում` անտեղի գումարներ մուծելուց խուսափելու համար: