Սիրիայում ազատ են արձակել ամերիկացի լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆրոնտ ան-Նուսրա» կազմակերպության կողմից երկու տարի առաջ առևանգված ամերկացի լրագրող Պիտեր Տեո Կորտիսն ազատ է արձակվել և փոխանցվել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, տեղեկացնում է BBC News-ը:

Այս կապակցությամբ ԱՄՆ Պետդեպի ղեկավար Ջոն Քերին հայտարարել է, որ հետագայում Վաշինգտոնը ցանկացած հնարավորություն կօգտագործի պատանդ վերցված ամերիկյան քաղաքացիներին ազատ արձակելու համար:

Հաղորդագրության համաձայն, Կորտիսը առևանգվել էր 2012թ. Թուրքիայում, որտեղից նա նախատեսում էր մեկնել Սիրիա: Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը, Կորտիսի ազատ արձակման մասին բանակցությունները վարվել են Քաթարի իշխանությունների միջնորդությամբ:




Լրահոս