Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Վրաստանի կառավարությունը այս մասին Եվրահանձնաժողովից պաշտոնական առաջարկություն չի ստացել: Մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի արտահայտությունն՝ այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղնախարար Օթար Դամենիան, տեղեկացնում է Газета.Ru-ն:
«Մենք հաշվի ենք առնելու միայն պաշտոնական հայտարարությունները և դիմումները, իսկ նման դիմում չի եղել», – ասել է նախարարը:
Ավելի վաղ Դամենիան հայտնել էր, որ Վրաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ցանկը կարող է լրացվել ձկնեղենով, ոչխարի մսով և մեղրով: Ռուսաստանին ավելի շատ սննդամթերք մատակարարելու Վրաստանի պատրաստակամության մասին հայտնել էր երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: