“Ժառանգության” և “Ազատ դեմոկրատներ”-ի միասնական թիմը իր նախընտրական առաջին այցը կատարեց Ծաղկաձոր:Սակայն, բացօթյա ելույթներ տեղի չունեցան, պարզապես 2 կուսակցությունների ներկայացուցիչները և միասնական համամասնական ցուցակի անդամները ու երիտասարդները քայլեցին Ծաղկաձորով՝ առանձին զրույցներ ունենալով բնակիչների հետ։ Այնուհետև նրանք հյուրընկալվեցին Ղազախստանի՝ J-global projekt “Միջազգային նոր տնտեսակարգերը” թեմայով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը, ՀՀ Ազգային ժողովը և Գիտությունների ազգային ակադեմիան: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց՝ թե դահլիճում գտնվողները, թե իր ղեկավարած թիմը միասին պետք է աշխատեն, որպեսզի առաջիկայում Հայաստանում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, որն էլ դրական ազդակ կլինի Հայաստանի տնտեսական զարգացման և մրցունակության բարձրացման համար:”Ժառանգության” և “Ազատ դեմոկրատներ”-ի միասնական թիմը նախընտրական առաջին այցի շրջանակներում այցելել է նաեւ Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցի:
Ժառանգությունն ու Ազատ դեմոկրատները այցելել են Ծաղկաձոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ