Կալիֆորնիայի երկրաշարժի վնասը կարող է կազմել 1 մլրդ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետեևանքների վերացման համար կպահանջվի 500 հազարից մինչև 1 մլրդ դոլար, տեղեկացնում է The New York Times-ը:

Կիրակի երեկոյան ստացված տեղեկությունների համաձայն, հոսանքազրկվել են երկրաշարժի էպիկենտրոնի մոտակայքում գտնվող Նապա քաղաքի 10 հազար բնակիչներ: Մոտ 600 տուն ջրազրկվել են: Ավելի քան 30 տուն պիտանի չէ բնակության համար: Ամենաշատը տուժել է քաղաքի կենտրոնը, որտեղ մի շարք պատմական շինություններ են վնասվել:

ИТАР-ТАСС-ի տեղեկություններով, երկրաշարժից տուժածների թիվը հասել է 172 հազարի, տեղեկացնում է metronews.ru-ն:




Լրահոս