Այսօր ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության քարոզարշավի նպատակով ստեղծված Arf2012.am կայքի շնորհանդեսը:”Կայքը լուսամուտ ու դուռ է մեր ընտրողների առջև: Այցելուները մեզ կարող են դիմել իրենց համար հուզող հարցերով: Խոստանում եմ, որ բոլոր հարցերը և առաջարկությունները պատասխան կունենան: Դրանով կհարստացնենք մեր քարոզարշավը”,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` տեղեկացնելով, որ կայքը գործելու է նաև ընտրություններից հետո: Քարոզչական հանձնախմբի անդամ Վահան Վարդանյանը` ներկայացնելով կայքի կառուցվածքը նշեց, որ օպերատիվ կերպով կայքում տեղ են գտնելու կուսակցության նախընտրական գործունեության հետ կապված բոլոր նորությունները: “Կայքում տեղադրված են նախընտրական ծրագիրը և հռչակագիրը, նախընտրական շտաբերը նշված են քարտեզով, որտեղ կարող եք տեսնել, թե ովքեր են շտաբերի պատասխանատուները, կան նաև նրանց կոնտակտները։ Կապ բաժնում էլ այցելուները կարող են մեզ հետ կապ հաստատել”,- ներկայացնելով կայքը նա: Կայքն ունի նաև համամասնական և մեծամասնական ցուցակները ներառող բաժին, որտեղ կան պատգամավորության բոլոր թեկնածուների լուսանկարները և կենսագրությունները:Կայքը ստեղծող ընկերության ներկայացուցիչ Գևորգ Գալուկյանը նշեց, որ կայքը պատրաստելուց հետապնդել են երկու նպատակ` հարմարություն և բարձր անվտանգություն։ Ազատուհի Սիմոնյանը նշեց նաև, որ դաշնակցականները ակտիվ են նաև սոցիալական ցանցերում: 2500 համակիրներ կան կուսակցության ֆեյսբուքյան էջում, սակայն նա նկատեց, որ քարոզչական հիմնական ուղղորդումը կլինի կայքով:
Տեղի ունեցավ ՀՅԴ-ի կայքի շնորհանդեսը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ