
Վլադիմիր Պուտինը 2011 թ.-ին վաստակել է 3.66 մլն ռուբլի: Պուտինը, ինչպես նախկինում, ունի բնակարան, ավտոտնակ, 1.500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածք: Մշտական օգտագործման համար վարչապետի տրամադրության տակ է գտնվում ևս մեկ բնակարան ու ավտոտնակ: Տրանսպորտային միջոցներից Պուտինն ունի Վոլգա մակնիշի ԳԱԶ Մ-21 եւ ԳԱԶ Մ-21Պ, Նիվա մակնիշի մեքենաներ եւ Սկիֆ կցասայլ:gazeta.ru -ն մեջբերել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` դեկտեմբերի 22-ին հրապարակած տվյալներն այն ժամանակ որպես նախագահի թեկնածու առաջադրված վարչապետի եկամուտների մասին, որոնց համաձայն` Պուտինն ունի ավելի քան 5.7 մլն ռուբլի: Վերջին 4 տարիներին , ԿԸՀ տվյալների համաձայն, վարչապետն աշխատել է մոտ 18 մլն ռուբլի: