Սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների եւ մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի բաշխման գործընթացը: Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու եւ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթեւեկության միամսյակ եւ կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված հսկողություն կսահմանվի:

Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերծանրաբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղեւորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

Ավարտական փուլում են գրադարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաեւ մանկապարտեզների հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ կրթամշակութային 57 հաստատությունների մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվել են: Քաղաքապետը հանձնարարել է մինչ ավարտական ակտերի ստորագրումը մեկ անգամ եւս մանրակրկիտ ուսումնասիրել կատարված աշխատանքի որակը:




Լրահոս