Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կարող են առանձնազրույց ունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Մինսկում հանդիպում ունենալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, տեղեկացնում է РИА Новости-ն հղում անելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:

Նրա խոսքով, երկու նախագահները կքննարկեն ուկրաինական ճգնաժամը, հումանիտար օգնության տրամադրման հարցը, փախստականների հոսքը և երկկողմ հարաբերությունները Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցիացման պայմանագրի ստորագրման հետ կապված:

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 26-ին, Մինսկում նախատեսվում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը:




Լրահոս