Փոքր-ինչ զավեշտալի այս հարցը թվում էր, թե հստակ պատասխան պետք է ունենա: Հնուց ի վեր շատախոսությունն ավելի բնորոշ է եղել կնոջը:
Armlur.am-ի զրուցակիցները մեծամասամբ կիսում էին այս կարծիքը, բայց շատերն էին հակված պնդել, որ խոսքում առաջատար լինելու իրավունքն իր տեղը որոշ չափով զիջել է, այսինքն մեր ժամանակներում տղամարդկանց նույնպես քչախոս չես համարի: Ամենահետաքրքիրը մեր զրուցակիցներից մեկի գնահատականն է, ով կարծում էր, որ կարևորը ոչ այնքան խոսքի տևողությունն ու հաճախականությունն է, որքան բովանդակությունը:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան