Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց Ցեղասպանության մասին արխիվային փաստաթղթերի կեղծման մասին տեղեկությունները հայտնվել են WikiLeaks-ի փաստաթղթերում: Դրանցից մեկում առկա են թուրքական և միջազգային պատմաբանների՝ խնդրին առնչվող վկայությունները:
Ինչպես վերլուծությունում է ասվում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին ամենամեծ խնդիրը «Հայոց Ցեղասպանությունն ու դրա ճանաչումն է Թուրքիայի կողմից»: Այս կապակցությամբ անվերջանալի են հայ և թուրք պատմաբանների երկկողմանի մեղադրանքները:
Հայկական համայնքի կողմից հավաքված են շատ ապացույցներ ու փաստաղթղթեր, որոնք փաստում են թուրքական կառավարության կողմից նախօրոք մտածված «Օսմանյան կայսրությունում բնակվող ավելի քան մեկ միլիոն հայերի բնաջնջումը 1915-1916թթ.»:
Թուրքիան, իր հերթին, մի շարք փաստաթղթեր է հրապարակել, որոնք ուղղված են այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին իրենց տարբերակի օգտին: Համաձայն այդ տարբերակի, մի քանի հազար հայեր, որոնք տեղահանվել էին «մահմեդական թուրքերի ծանր սպանությունների մեջ մեղադրվող հայ զինյալների» սպառնալիքներին ի պատասխան, մահացել են հրոսակախմբերի հարձակումների, հիվանդությունների և ծանր պայմանների պատճառով:
Ինքնության հարցում «հայկական կողմը խնդիրներ չունի», քանի որ հազարավոր տարիների պատմության և հարուստ մշակութային ժառանգությանն ի հավելումն «1915թ. ողբերգական իրադարձությունները համարվում են ժամանակակից ինքնության կարևորագույն տարր»:
«Թուրքերի ինքնության պահպանման» Թուրքիայի մոտեցումը գտնվում է ավելի ծանր վիճակում, բայց այն անփոփոխ է մնացել Աթաթուրքի կողմից պետության ստեղծումից մինչ օրս: «Նույնիսկ հիմա ենթադրվում է, որ հայերի նկատմամբ որևէ սխալների խոստովանումը ինչպես պետության ցանկացած ներկայացուցչի, այնպես էլ փոփոխվող իշխանության կողմից, կասկածի տակ կդնեն մարդու իրավունքների մասին պահանջագիրը», – նշվում է վերլուծական հոդվածում:
Մասնավորապես, Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը 1970-1980-ական թթ. ոչ մեկ անգամ դիմել է ԱՄՆ-ի մի շարք պատվավոր անձանց՝ ընդգծելով, որ թուրքական արխիվները ղեկավարողների կողմից իրեն ոչ մեկ անգամ են հայտարարել «օտարերկրացիներից՝ փաստաղթերի պահպանման անհրաժեշտության մասին»:
1990-ականների սկզբին Թուրքիայի նախկին նախագահ Տուրգուտ Օզալը հեշտացրեց ուսումնասիրության համար լիցենզիայի տրամադրումը և անարգելք դարձրեց 150 մլն փաստաղթերի օգտագործումը: Սակայն, ուսումնասիրողների վկայությամբ, «հայկական հարցին» վերաբերող ավելի քան 70 մլն փաստաթուղթ չի ներկայացվում, և չինովնիկները խանգարում են դրանց ստացմանը:
Թուրիքիայի Ազգային արխիվի տնօրեն, պրոֆեսոր Յուսուֆ Սարինեյը հայտարարել է, որ արխիվն օգտագործելու համար անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարության անցաթուղթը, իսկ հայ ուսումնասիրողների բողոքները բացատրել է «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի բացակայությամբ»:
Ինչպես հայ, այնպես էլ այլ հետազոտողներ ողջամիտ կասկածներ ունեն կապված արխիվային փաստաթղթերի պահպանման և անվտանգության հետ: Մասնավորապես, թուրք պատմաբան Խալիլա Բերկտայայի խոսքով, արդեն հայկական հարցին վերաբերող փաստաթղթերի «մաքրման» փորձի երկու դեպք է արձանագարվել: 1919թ. թուրք մեծապատիվ զինվորականներ խոստովանել են, որ պատմական ճշմարտության կեղծման առաջին փորձն ու «արխիվի կարևոր փաստաղթերի գողությունը կատարվել է 1918թ.»:
Բերկտայը կարծում է, որ փաստաղթերի «մաքրման» երկրորդ փորձը կատարված է եղել Օզալայի՝ արխիվը բացելու մտադրության հետ կապված: Թուրք պատմաբանի խոսքով, այս ակցիան կատարել են մի խումբ պաշտոնաթող դիվանագետներ՝ Իրաքում Թուրքիայի նախկին դեսպան Նուրի ալ-Մուխարրամ Բերգերի գլխավորությամբ:Նախկին դեսպանը Բերկտայի հետ կիսվել էր իր «հաջողություններով». «Ես իրոք սպանեցի հայերին»:
Նույն կոնտեքստով արտահայտվել էր նաև Թուրքիայում ԱՄՆ-ի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Տոնի Գրինֆուդը: Նա հայտարարել է այն մասին, որ արխիվում հետազոտությունների ժամանակ զինվորականների մի խումբ այնտեղ անցկացրել էր նաև փաստաթղթերի ստուգում: Մի քանի թուրք պատմաբաններ վստահեցնում են, որ արխիվի ներսում ընթանում են «հայկական հարց»-ին վերաբերող արխիվի շարունակական ոչնչացում: