Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյան կոզմից բռնաբարված անչափահաս աղջկա նկատմամբ արդեն նշանակվել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն, շարունակվում են գործով հարցաքննությունները, իսկ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ, ինչպես բացահայտվել էր “Հետք”-ի հրապարակումից հետո, Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, որը նաեւ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, բռնաբարել է 8-րդ դասարանցի մի աղջկա, որը մտավոր խնդիրներ ունի: Ըստ հրապարակման` բռնաբարված աղջկա հորեղբայրը պատմել է, որ մյուս աշակերտները եւ դպրոցի անձնակազմը դռան անցքից տեսել են, թե ինչպես է գյուղապետը սեռական գործողություններ կատարում: Ի դեպ, Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման այլ միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր եւ, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Այս պահին վերջինս կալանավորված է:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ