
Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 23 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, 29-ամյա Կարեն Բոթոյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ բլից հարցազրույցում հայտնել է, որ իրեն մրցակից է համարում առաջադրված բոլոր թեկնածուներին, բայց միաժամանակ հայտարարում է իր պարտության դեպքում, պատրաստ է տղամարդավարի շնորհավորել հաղթող թեկնածուին:Շամշյանը armlur.am-ին հայտնեց, որ Կարեն Բոթոյանը հերքել է այն լուրերը, որ երբևե աշխատել է որպես թիկնապահ: