Արարատի մարզի Այնթափ գյուղի 37-ամյա բնակիչ Հարություն Ազիզյանն այս տարվա հունվարի 20-ին բռնաբարել է իր նախկին կնոջը` Ա. Մ.-ին:
Ինչպես դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է Armlur.am-ը, քրգործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, և դատական նիստը տեղի կունենա վաղը:
Մեղադրական եզրակացությունում մասնավորապես նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում գործող «G HOTEL» հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում: Ազիզյանը բռնություն է գործադրել իր նախկին կնոջ նկատմամբ, ապա, դանակի գործադրմամբ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել Ա. Մ.-ի նկատմամբ:
Նախկինում չդատված այնթափցուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները պատժվում են ազատազրկմամբ ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով:
Որպես խափանման միջոց է ընտրվել գրավի դիմաց ազատ արձակվելը: