ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 25-ին կազմել է 409.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.56 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.32 դրամ (նվազել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 678.94 դրամ (աճել է 1.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.31 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 256.46 դրամ, ոսկին՝ 16,806.48 դրամ, պլատինը՝ 18,632.2 դրամ:
Օգոստոսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ: