Հայ ազգային Կոնգրեսը նախընտրական շրջանում այցելում է Կոտայքի մարզի միանգամից մի քանի բնակավայրեր: Ընդդիմության առաջնորդները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ առաջինն այցելել են Եղվարդ քաղաք, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին: Առաջին նախագահը կարծիք հայտնեց, որ “Բարգավաճ Հայաստան”-ը դադարել է լինել Սերժ Սարգսյանի կցորդը, և ԲՀԿ-ն փորձում է անկախ լինել: Ուստի հնարավորություն կա ապագայում ունենալ ավելի քաղաքակիրթ խորհրդարան, որը կարող է հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը:Եղվարդի բնակիչների հետ ՀԱԿ հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց քաղաքացիներին քվեարկել ցանկացած քաղաքական ուժի օգտին, բացի Հանրապետականից, և նրա կույրաղիքը հանդիսացող “Օրինաց Երկիր” կուսակցությունից:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում նաև նշեց, որ ինքը համաձայն կլինի, եթե երկիրը ղեկավարի ՀՅԴ-ն, նույնիսկ կոմունիստները, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին է իշխող կուսակցությունը: