ՕԼԻԳԱՐԽԸ ԲԵՆԶԻՆԻ ՓՈՂ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն օրվանից, երբ ԱԺ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը որոշեց բիզնեսը թողնել ու մտնել քաղաքականություն, լրջորեն աշխատում է իր իմիջի վրա, որպեսզի որեւէ մեկը կասկած չունենա, որ ինքն առաջվա օլիգարխ Լֆիկ Սամոն է: Նա քաղաքում շրջում է նկարում պատկերված փոքրիկ «Սմարտ» ֆիրմայի ավտոմեքենայով: Իհարկե,  12 հազար դոլարանոց ավտոմեքենայի հետեւից մի քանի հարյուր հազար դոլարանոց ավտոմեքենաներով շրջում են նրա թիկնապահները, բայց կարեւորն այն է, որ պատգամավորը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ներկայանում է այսպիսի համեստ մեքենայով: Չի բացառվում, որ նման ավտոմեքենա վարելու իրական պատճառը բենզինի գնի բարձրացումն է. Սամվել Ալեքսանյանը փող չունի հզոր շարժիչով մեքենա վարելու համար: Ի~նչ լավ կլիներ, որ ավտոմեքենաները շաքարավազով աշխատեին: Ի դեպ, այս ֆիրմայի ավտոմեքենաներով քաղաքում պիցցա են առաքում:




Լրահոս