Ս. Ալեքսանյանը կարող է ԱԺ-ում արժանապատվորեն ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքը.Ս.Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանի բնակիչների հետ: “Մեր տնտեսական քաղաքականությունը ուղղված է լինելու փոքր ու միջին բիզնեսի համար, Հայաստան են բերվելու նոր` արդիական ձեռնարկություններ, նոր ներդրումներ են կատարվելու: Մենք որդեգրել ենք նոր տնտեսական հայեցակարգ: Մենք շարունակելու ենք պարզեցնել հարկային դաշտը և հարկային դաշտը հիմնականում տեղափոխվելու է խոշոր բիզնեսի կողմը: Մենք պայքարելու ենք անհավասարություն ծնող պայմանների դեմ”,- տնտեսության մասին խոսելով՝ ասաց ՀՀ նախագահը:Անդրադառնալով իրավական համակարգին՝ ՀՀ նախագահն ասաց, որ Հայաստանում կատարվել են դատաիրավական լրջագույն բարեփոխումներ, սակայն դրանք դեռ բավարար չեն ամբողջովին բավարարված զգալու համար. “Հայաստանում յուրաքանչյուրը պետք է լինի պաշտպանված”,-ասաց նախագահ Սարգսյանը:Անդրադառնալով կրթությանը՝ նախագահն ասաց, որ հնարավոր չէ կիրթ հասարակության մեջ ստեղծել բռնապետություն, և Հայաստանին անհրաժեշտ է կիրթ հասարակություն:Առաջիկա խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ տեղի բնակչությունը աջակցել է իրենց, և կոչ արեց այս անգամ էլ ընտրություն կատարելուց ընտրել՝ տեսնելով ու գնահատելով, թե որ քաղաքական ուժն է կարող կատարել իր խոստումները:”Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 6-ին բոլորս միասին ձևավորելու ենք նոր Ազգային ժողով, կան բազմաթիվ թեկնածուներ, սակայն ընտրությունը ձերն է, բոլորը շատ խոստումներ կտան, սակայն մենք պետք է տեսնենք, թե ով կկարողանա այն իրականացնել: Մենք ունենք քաղաքական շատ հզոր բանակ, և կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը: Մայիսի վեցին ես կոչ եմ անում աջակցել մեզ, և մեզ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, այլ նաև ձեր համայնքի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանին, ես վստահ եմ, որ նա կկարողանա Ազգային ժողովում ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքը”,-եզրափակեց ՀՀԿ առաջնորդը:Ինչպես ՀՀ նախագահի նախորդ հանդիպումներին, այս անգամ էլ տեղի ունեցավ համերգային շոու ծրագիր՝ հայ էստրադային աստղերի` Ալլա Լևոնյանի, Արսեն Գրիգորյանի, Մրոյի, Լիաննայի, Արամեի և այլոց մասնակցությամբ:




Լրահոս