«Մաղթում եմ` զինվորի անունը տալիս նրանց ճակատը վերջին անգամ համբուրելու առիթ երբեք չունենաք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում Կանադայում հայկական թեմի առաջնորդ, այժմ` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ Արցախի ՊԲ զորամասեր այցի ժամանակ հրամանատարական կազմին կարեւոր մաղթանք է հղել:

«Մաղթում եմ, որ անվանականչի ժամանակ` զինվորի անունը տալիս, Ձեր գլխարկները հանելու, խոնարհվելու կամ նրանց ճակատը վերջին անգամ համբուրելու առիթ երբեք չունենաք, այլ անուն հնչեցնելիս զինվորի կուրծքը շքանշաններով զարդարելու եւ նրան դեպի զինվորական ծառայության ավելի մեծ աստիճանի վրա դնելու հպարտության զգացումն ապրեք»,- ասել է սրբազան հայրը:




Լրահոս