Հովիկ Աբրահամյանը ներքին հրահանգ է տվել՝ պարտադիրը կիրառել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուտակային կենսաթոշակների մասին «պարտադիր, բայց ոչ պարտադրված» թեզը յուրօրինակ կիրառում է ստացել:

Չնայած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո կառավարությունը համաձայնեց պարտադիր բաղադրիչը կիրառել միայն պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ, մասնավորի դեպքում այն հետաձգելով մինչեւ 2017թ., սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մասնավոր շատ ընկերությունների ղեկավարներ ստիպում են աշխատակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համաձայնագիր ստորագրել:

Հիմնական ահազանգերը եկել են բանկերից, որտեղ պատճառաբանել են, թե վարչապետը ներքին հրահանգ է տվել՝ պարտադիրը կիրառել: Օրերս ՀՀԿ նիստին շտապող ՀՀ վարչապետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման հրահանգ տվել: Սակայն նա կտրուկ հերքեց լուրը՝ ասելով, թե իր անունից որեւէ մեկն իրավունք չունի նման հրահանգի մասին խոսել. «Քաղաքացիներն ազատ են ֆոնդեր ընտրելու կամ չընտրելու հարցում, պարտադիր ոչինչ չկա»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս