Ուշագրավ բացահայտում Թբիլիսիի եկեղեցու բակում ծեծի ենթարկված հոգեւորականների գործով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հայ հոգեւորականները ծեծի էին ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից:

Անցել է շուրջ մեկ ամիս, սակայն մինչ օրս որեւէ մեկը չի ձերբակալվել այս գործի շրջանակներում: Ու պարզվում է՝ ուշագրավ բացահայտում է եղել այս մասով:

Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պարզվել է՝ հայ հոգեւորականներին ծեծի ենթարկողների մեջ հայեր են եղել. «Եթե չեմ սխալվում՝ երկու-երեք հոգի են եղել: Այս բացահայտումից հետո քննության ընթացքում պարզել են, որ կատարվածը էթնիկ հողի վրա առաջացած կոնֆլիկտ չի եղել: Գոնե ծեծողների կողմի հայերը թույլ չտային եկեղեցու սպասավորներին ծեծել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս