Աշոտ Աղաբաբյանը գրավյոլա կամ գուանաբանա տեսակի միրգ է ներկրելու․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, թե Էկվադորում ինքը բացառիկ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ Հայաստան կներկրվի քաղցկեղի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելմանը նպաստող, նախադեպը չունեցող սննդային հավելում, որը նաեւ Հայաստանից ԱՊՀ տարածքներ է արտահանվելու:

«Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ Աղաբաբյանի ներկրելիքը ոչ այլ ինչ է, քան հայտնի գրավյոլա կամ գուանաբանա տեսակի միրգը: Ընդ որում, նա ներկրելու է ոչ թե թարմ միրգը, այլ դրա չորացրած, աղացած փոշին: Մասնագետների պնդմամբ, այս միրգն ունի որոշ օգտակար հատկություններ, բայց խոսքը ոչ թե դրա չորացրած տարբերակի, այլ՝ թարմ մրգի մասին է:

Ավելին, երբ Հայաստանում առաջին անգամ խոսվեց այդ մրգի մասին, ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը մի քանի հատ ներկրել էր, բայց քանի որ վաճառում էր ահռելի գնով՝ 80-100 հազար դրամով, նախաձեռնությունը չարդարացրեց իրեն, մանավանդ, երբ այդ միրգը շուտ է փչանում: Հիմա, փաստորեն, նոր «Արմենիկում- 2» նախաձեռնությունն է մեկնարկել, որից ավելի շուտ բլեֆի հոտ է գալիս»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս