Օգոստոսի 28-ին տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 28-ին տեղի է ունենալու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը:

Հրավիրատոմսերն արդեն ուղարկված են, հյուրերի ցանկը բավական մեծ է: Հրավիրված անձանցից մեզ հայտնեցին, որ հարսանիքը տեղի է ունենալու ոչ թե Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, այլ դրա ետնամասում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի շենքում:

Որոշակի շրջանակներում ենթադրություններ կան, թե Հայրապետյանը չի ցանկանում որդու հարսանիքը «Հարսնաքարում» անել Վահե Ավետյանի սպանության պատճառով:

Հավաստի աղբյուրներից, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ իրականում պատճառը հյուրերի խիստ երկար ցանկն է՝ հազարից ավելի, որոնց «Հարսնաքարում» տեղավորել հնարավոր չէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս