ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ պատգամավորի թեկնածու դերասանների, արվեստագետների, երգիչների մասնակցությամբ հոլովակները նախընտրական քարոզչության ընթացքում չպետք է ցուցադրվեն: Դա օրենքի խախտում է: Դեռ նախորդ շաբաթ օրը Աղվերանում` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակներում» թեմայով դասընթացին, «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել էր ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանից պարզել, թե Զատկի արարողությունը եթեր հեռարձակելն օրենքի խախտում չէ: «Կապրենք` կտեսնենք, ժամանակից առաջ չընկնենք, գուցե ցույց չեն տալիս»,-ասել էր ՀՌԱՀ անդամը: Բայց փաստն այն է, որ կիրակի օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվեց Սուրբ Զատկի պատարագի արարողությունը, որին մասնակցում էին հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարներ, որոնք պատգամավորի թեկնածու են:




Լրահոս