Երեք տարեկան աղջկան սպանած տղամարդն ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Տոմսկ քաղաքում ինքնասպան է եղել երեք տարեկան աղջկա սպանության մեջ կասկածվող տղամարդը: Նախկինում նա դատապարտվել է երիտասարդ աղջկա բռնաբարության համար, սակայն երկու տարի ազատազրկման մեջ գտնվելուց հետո վաղաժամ ազատ է արձակվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Տոմսկի արվարձանում կախված տղամարդուն օգոստոսի 22-ին հայտնաբերել են պատահական անցորդները: Մահվանից առաջ նա ավտոմեքենայի ապակու վրա գրել է «ներիր»: Կասկածներ կան, որ կասկածյալը սեռական հողի վրա շեղումներ է ունեցել:

«Ավելի վաղ (երեխայի առևանգման գործով) ձերբակալված մեկ այլ տղամարդ դեռևս գտնվում է կալանքի տակ, քանի որ քննության ընթացքում նրան ճանաչել է վկան: Ե՛վ ձերբակալվածը, և՛ կախվածը նման են ֆոտոռոբոտին, սակայն արդեն հստակ ապացուցված է, որ մարդասպանը մահացածն անձն է: Նա հետմահու կենթարկվի սեքսոլոգո-հոգեբանական փորձաքննության», – ասել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը:




Լրահոս