«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակ են կանչում համայնքի բնակիչներին եւ անվճար երկսակագնային հաշվիչներ տալիս: Հաշվիչ ստացողներից մեկը մեզ պատմեց, որ այն արժե մոտ 10-15 հազար դրամ, սակայն թաղապետարանն անվճար է տրամադրում, որի համար մարդիկ ուղղակի ստորագրում են ինչ-որ թղթի վրա, որի վերեւի մասում գրված է ՀՀԿ: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանից, ով անմիջապես ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի. «Մի հատ խնդրում եմ եկե՛ք թաղապետարան ու էդ հաշվիչներից ցո՛ւյց տվեք, տեսնեմ էլի, 100 տոկոսով մեր թաղապետարանում հաշվիչ չկա, էկե՛ք, տեսե՛ք»:
ԱՆՎՃԱՐ ՀԱՇՎԻՉՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ