Հայասատանը Թուրքիայի իշխանություններից հրավեր է ստացել` մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Հայաստանի մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Ի՞նչ ակնկալիքներ կան այս հանդիպումից, և Թուրքիայի հրավերն ի՞նչ ենթատեքստեր է պարունակում:
Armlur.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ԱԳ նախարարի՝ Թուրքիա կայանալիք այցը որակեց պրոտոկոլային:
«Հավանաբար ՀՀ արգործնախարարը կմեկնի Թուրքիա: Պետք է ասեմ, որ այս այցի շրջանակներում Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելը (ականատես լինելու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնացող մարդկային հոսքին) արդյունք չի ունենա: Բնականաբար, Թուրքիայի իշխանություններն այս հրավերին կա՛մ առհասարակ չեն արձագանքի, կա՛մ էլ շատ կոպիտ ձևով կմերժեն»,- նշեց թուրքագետը:
Հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունների վերաբերյալ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ հարցի քննարկումը ձևական բնույթ է կրում: «Սա հերթապահ հարցերի շարքից է, և ձևական բնույթ է կրում»,- նշեց թուրքագետը: