Դոնեցկում ուկրաինական ուժայինների ռմբակոծման արդյունքում երկուշաբթի քանդվել է Հովհան Կրոնշտատցու տաճարը: Զոհեր չեն եղել: Եկեղեցու վանահայրը հավատացյալների հետ ողջ օրը պատսպարված են եղել նկուղում:
Այս տաճարը կառուցվել էր 20 տարի առաջ տեղի բնակիչների միջոցներով:
Վերջին երեք օրերի ընթացքում սա եկեղեցու ռմբակոծման արդեն երկրորդ դեպքն է: Շաբաթ երեկոյան քանդվել էր Կիրովսկի քաղաքում գտնվող տաճարի գմբեթը, որ նույնպես կոչվել է Հովհան Կրոնշտատցու անունով: Փլատակների տակ երեք մարդ զոհվել են, իսկ մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել:
Վերջին կես տարում Դոնբասում ուժայինների ռմբակոծման արդյունքում մոտ 10 եկեղեցի է քանդվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: