Ծաղկաձորում հանդիպելով ՀՀԿ մարզային կառույցների եւ շտաբների պետերի հետ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վերադարձել է Երեւան եւ «Հարսնաքար»-ում մասնակցել խնջույքի: Մինչ կենացներին անցնելը, 500-հոգանոց կուսակցական ակտիվին ներկայացվել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն եւ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն առաջարկել են խմել իրենց հաղթանակի եւ նաեւ ժողովրդի կենացը, որպեսզի հավատան եւ վստահեն Հանրապետականին: Իր սրամտությամբ ու պարով աչքի է ընկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պակաս ակտիվ չի եղել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը. նա գինովցած փորձել է բոլորին ապացուցել, որ ինքն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն «ախպերներ» են: Հիշեցնենք, որ նրանց միջեւ «սեւ կատու» էր անցել, եւ վերջերս նրանց հաշտեցրել էր շտաբի պետ Արգամիչը: Մոտ երեքուկես ժամ տեւած միջոցառումն ավարտվել է առանց միջադեպերի: Խնջույքի ամբողջ ընթացքում երգել է Շուշան Պետրոսյանը:
ՀՀԿ-Ն` «ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ