«Էմմին» բացահայտեց տարվա լավագույն սերիալները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի Nokia Theatre-ում անցկացվել է հեղինակավոր հեռուստատեսային «Էմմի» 66-րդ մրցանակաբաշխությունը:

Հաղթող է ճանաչվել «Վատից վատ» («Breaking Bad») սերիալը, որը միանգամից հինգ մրցանակ է ստացել, այդ թվում՝ լավագույն դրամատիկական սերիալի համար: Ֆիլմի գլխավոր դերակատարներից Բրայան Կրենստոնը մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դերի համար, իսկ Ահարոն Փոլը և Աննա Գանը ճանաչվել են լավագույնը երկրորդական դերում: Սերիալը հաղթել է նաև «Լավագույն սցենար» անվանակարգում:

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քերի Ֆուկունագան, ով նկարահանել է «Իրական դետեկտիվ» («True Detective») սերիալը: Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը «Ճիշտ կինը» («The Goog Wife») սերիալում իր դերակատարության համար:

Կամիլա Ալվես, Մեթյու Մակքոնախի

1

Ջուլիա Ռոբերտս

2

Գվեն Ստեֆանի

3

Հոլի Բերի

4

Բեհատի Պրինսլու, Ադամ Լիվայն

5

Հայդի Կլում

6

Հայդեն Պանետյերի

7




Լրահոս