Ռուս զինվորականները, որոնց ձերբակալել էր ուկրաինական կողմը, Ռուսաստանի և Ուկարինայի սահմանը հատել էին պատահաբար: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է ռուսասկան ռազմական գերատեսչության աղբյուրը:
«Նշված զինծառայողներն իսկապես մասնակցել են ռուս-ուկրաինյան սահմանային հատվածի պարեկությանը, այն հատել են, հավանական է, պատահաբար: Ձերբակալման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերին դիմադրություն նրանք չեն ցուցաբերել», -հայտնել է աղբյուրը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի տարածք բազմիցս անցել են ուկրաինացի զինծառայորղներ, այդ թվում նաև՝ զինված և զրահատեխնիկայով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել էր Դոնեցկի մարզի տարածքում ռուս 10 զինծառայողների ձերբակալման մասին: