Հաշվի առնո՞ւմ են հայերը հանրության կարծիքը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ժամանակներում կարծրատիպերը տեղի են տալիս, և ազատ ապրելակերպը մեր հանրության մեջ ավելի ու ավելի է ամրանում:

Armlur.am-ն այս անգամ փորձեց ճշտել, թե հայերի կյանքում ազատությունը որքանով է արմատավորվել, և կախումը շրջապատից ինչքանով է նվազել:

Ըստ մեր զրուցակիցների` կարծրատիպերը դեռ լիովին չեն վերացել, ու մարդիկ որոշ չափով դրանք հաշվի են առնում: Բայց այնպես էլ չէ, որ հասարակությունը ազատ չէ ու ամբողջովին կախված է պայմանականություններից:

Փոխվել են ժամանակները, և ազատության խորհրդանիշ դարձած 21-րդ դարն իր բերած դրական ու բացասական ազդեցություններով հանդերձ թուլացրել է նույնիսկ պահպանողականների դիմադրությունը, ու այն, ինչը նախկինում արտասովոր կարող էր համարվել, այսօր դարձել է սովորույթ ու սովորություն:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս