ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` 2014 թվականի օգոստոսի 23-ից դադարեցվել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի լիազորությունները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: